ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վերջին երեք տարում Հայաստանում ծնվածների թիվը կտրուկ նվազել է

Վերջին երեք տարում Հայաստանում ծնվածների թիվը կտրուկ նվազել է
27.06.2012 | 16:38

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում ծնվել է ավելի քան 9,5 հազար երեխա (9569), որը 2009 թվականից հետո ամենանվազագույն ցուցանիշն է: Նույն ժամանակահատվածում Հայաստանում մահացել 7953 մարդ, ինչը ամենաբարձր թիվն է 2009-ից հետո: Ծնվածների թիվը մահացածներինը գերազանցում է 1,2 անգամ, այսինքն` հանրապետությունում պահպանվել է ընդամենը բնական հավելաճը, որի տարբերությունը 1616 մարդ է:
Ըստ մասնագետների, Հայաստանում ծնելության թվի նվազումը կապված է արտագաղթի, աշխատատեղերի բացակայության, սոցիալ-տնտեսական վիճակի վատացման և դրանց հետ կապված մի շարք գործոնների հետ: Միաժամանակ բավականաչափ արդյունավետ չեն ծնելության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումներն ու տնտեսական, սոցիալական, քաղաքական առումով դրական տեղաշարժերը: Մասնագետների կարծիքով` ներկա սերնդաշարունակողները 1990-ական թվականների սակավաթիվ ծնվածներն են, որոնցից սերվածները հետագայում նույնպես փոքրաթիվ կլինեն:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալների, անցած տարի Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 44 հազար հայաստանցի: Իսկ 2000-2011 թվականներին երկրից արտագաղթածների թիվը, նույն ծառայության տվյալներով, շուրջ 236 հազար է:
Ինչ վերաբերում է այս տարվա առաջին ամիսներին, ապա, նույն ծառայության տվյալների համաձայն, մեկնող-ժամանողների հարաբերակցությունը դարձյալ բացասական է: Այսինքն` 2012 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել, և տարբերությունը կազմել է ավելի քան 80 հազար մարդ:
Նշենք, որ արդեն հրապարակվել են անցած տարվա աշնանն անցկացված մարդահամարի նախնական ցուցանիշները: Ինչպես «Իրատես de facto»-ին ասացին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, ապրիլի 1-ի դրությամբ, Հայաստանի բնակչության թիվը շուրջ 3 մլն 275 հազար 400 մարդ է:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 7605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ